‘ Պելե. «Մեսսին «Բարսելոնայում» Մեսսին Արգենտինայի հավաքականում նույն խաղացողները չեն »’

1076

Ֆուտբոլի համաշխարհային լեգենդ Պելեի կարծիքով, Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին դեռ կարող է իր ազգային թիմի կազմում հասնել մեծ հաջողությունների, որոնց հասել է կատալոնյան «Բարսելոնայի» հետ: Ոսկե գնդակի քառակի հաղթողն օգնել է իսպանական ակումբին 3 անգամ շահել Չեմպիոնների լիգան եւ 6 անգամ՝ Լա Լիգան:

Ինչպես հայտնի է, Արգենտինայի հավաքականը Ամերիկայի գավաթ-2015-ի ֆավորիտներից մեկն է, որը կկայանա Չիլիում:

«Մեսսին «Բարսելոնայում» եւ Մեսսին Արգենտինայի հավաքականում նույն խաղացողները չեն: Արգենտինայի խավաքականն այլ կերպ է կազմակերպված: Նույնն է տեղի ունենում Նեյմարի հետ՝ Բրազիլիայի հավաքականում: Մեր օրերում առանձին խաղացողներ ավելի հայտնի են, քան՝ ողջ թիմեր: Ամերիկայի առաջիկա գավաթը, անկասկած, Աստղերի գավաթ կլինի: Հույս ունեմ՝ ակումբների աստղերը կկարողանան իրենց դրսեւորել նաեւ իրենց հավաքականներում»:

Նախորդ հոդվածը‘Վատիկանը լռություն է պահպանում Ֆրանսիայի գեյ-դեսպանի առնչությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հարկադիր կատարողը հափշտակություն է կատարել՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը ‘