‘Պելե. Նեյմարը կարող է Մեսիին գերազանցել’

1137

Ֆուտբոլի «արքա» Պելեն համեմատել է «Բարսելոնայի» երկու հարձակվողներին՝ Լիոնել Մեսիին եւ Նեյմարին:

«Եւ Նեյմարը, եւ Մեսին լավ ֆուտբոլիստներ են: Բայց եթե նրանց համեմատենք, ապա իմ կարծիքով, Նեյմարը Լիոնելի մակարդակը գերազանցելու պոտենցիալ ունի:

Վերջին երկու տարում Նեյմարը անհավանական կերպով աճեց: Նա գերազանց է խաղում երկու ոտքերով, երկրորդ հարկում: Իհարկե, ուրախ չեմ, որ «Սանթոսը» նման խաղացող կորցրեց, բայց լավ է, որ Բրազիլիայի լավագույն խաղացողը փորձ է ձեռք բերում արտերկրում»,- ասել է Պելեն:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին 21-ամա Նեյմարը 5-ամա պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ:

Նախորդ հոդվածը‘Տեսախցիկները պահենք նրանց վրա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ճարտարապետ. Թամանյանական դպրոցի բոլոր շենքերը մենք արդեն խեղաթյուրել ենք’