‘
Ֆուտբոլի «արքա» Պելեն իր կարծիքն է հայտնել Բրազիլիայի հավաքականի եւ «Սանթոսի» հարձակվող Նեյմարի թերությունների մասին:
«Նա հրաշալի խաղացող է, բայց Բրազիլիայի սահմաններից դուրս նա ոչ մի փորձ չունի: Արտերկրում անցկացվող ցանկացած խաղում նա իրեն այնքան էլ լավ չի դրսեւորում: Բոլորը մտածում են, որ Նեյմարը կարող է լուծել հավաքականի խնդիրները, բայց նա դեռ պատրաստ չէ այդ բեռը վերցնել:
Նրա նկատմամբ մեծ վստահություն կա, նա դարձել է ազգային հավաքականի հիմնական խաղացող: Մենք գտնում ենք, որ Նեյմարը աշխարհում լավագույնն է, բայց նրան ավելի շատ հուզում են մամուլում իր մասին նյութերը, քան` սեփական խաղը հավաքականում: Նեյմարը իր ուսերին մեծ պատասխանատվություն է վերցնում: Սակայն այժմ նրա հիմական խնդիրները մոդան է եւ իր սանրվածքը»,- Պելեի խոսքն է մեջբերում The Independent-ը:
‘