‘Պելե. Սևամորթ ֆուտբոլիստները պետք է պարզապես արհամարհեն ռասիստական հարձակումները տրիբունաներից’

1063

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի երբեմնի հարձակվող, հանրահայտ Պելեի կարծիքով՝ սևամորթ ֆուտբոլիստները պարզապես պետք է ուշադրություն չդարձնեն տրիբունաներից հնչող ռասիստական արտահայտություններին: Նման կարծիք աշխարհի եռակի չեմպիոնն արտահայտել է տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով բրազիլական ֆուտբոլում վերջերս տեղի ունեցած սկանդալային միջադեպը, երբ «Գրեմիո» ակումբը հեռացվեց Բրազիլիայի Գավաթի մրցաշարից՝ «Սանտոս» թիմի դարպասապահ Արանյայի հասցեին ֆուտբոլասերների ռասիստական արտահայտությունների պատճառով:

«Արանյան մի փոքր շտապեց՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ֆուտբոլասերների հետ,- հայտարարել է Պելեն, որի մարզական կարիերայի մեծ մասը կապված է եղել «Սանտոսի» հետ: -Եթե ես դադարեցնեի խաղը և ամեն անգամ լեզվակռվի բռնվեի, երբ ինձ կապիկ կամ խառնածին էին անվանում, ապա հազիվ թե բոլոր խաղերը հաջողվեր ավարտին հասցնել»: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կատալոնիան հույս ունի, որ Շոտլանդիայի հանրաքվեն կազդի իսպանական ինքնավարության ճակատագրի վրա’
Հաջորդ հոդվածը‘«Ո՛չ ցեղասպանություններին» ջահերով երթը կայացավ’