‘
Հունիսի 19-20-ին ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը այցով կլինի Չինաստանում, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Ինչպես նշել է ճապոնական Nikkei թերթը, հյուսիսկորեական ղեկավարը մտադիր է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին ծանոթացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սինգապուրյան հանդիպման արդյունքներին և քննարկել դրա հետ կապված համագործակցության հետագա ուղղությունները:
Կիմ Չեն Ինը երկու անգամ այցելել է Չինաստան և հանդիպել Սի Ձինպինի հետ՝ այս տարվա մարտին և մայիսին:
Փոխանցում է Interfax-ը:
‘