Պեկինը չի խոստանում ռազմական ուժ չկիրառել Թայվանի դեմ

516

Չինաստանի իշխանությունները չեն կարող խոստանալ, որ ռազմական ուժ չեն կիրառի՝ Թայվանը երկրի մայրցամաքային մասին միացնելու նպատակով։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՉԺՀ պետխորհրդում Թայվանի գործերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք չենք խոստանում, որ կխուսափենք ռազմական ուժ կիրառելուց։ Չինաստանն իրեն իրավունք է վերապահում ընտրելու բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ Թայվանի հետ վերջնականապես միավորվելու համար»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, պաշտոնյան նշել է, որ Պեկինը տրամադրված է խաղաղ ճանապարհով միավորվելու կղզուն և հավատարիմ կմնա «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍոբչակի մերձմոսկովյան տանը խուզարկություն են անցկացնում
Հաջորդ հոդվածըՀարգանքի տուրք Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին