‘Պեկինի ռուսական թաղամասում չինացիները չեն սպասարկվում’

1068

Պեկինի կենտրոնում՝ Յաբաոլու ռուսական թաղամասում, մի քանի հագուստի խանութներ հրաժարվել են սպասարկել չինացի գնորդներին: Խանութների դռներին հայտնվել են գրություններ՝ «Չինացիներին թույլ չտալ ներս մտնել: Խանութի աշխատակիցներին դա չի վերաբերում», հաղորդել է South China Morning Post-ը:

Վերջերս առևտրի կետերի վաճառողներն սկսել են նախապատվություն տալ արտասահմանցի հաճախորդներին, քանի որ նրանք շատ ավելի գնումներ են կատարում, քան տեղացիները: Իսկ չինացիները, նրանց խոսքով՝ իրենց «աղմկոտ» են պահում, երկար ընտրում են ապրանքը ու, բացի այդ՝ կարող են կրկնօրինակել իրենց դուր եկած ապրանքի դիզայնը:

Նոյեմբերի սկզբին, թերթի տեղեկություններով, Յաբաոլուի խանութներից մեկի տերն ստիպված էր եղել իր գրպանից հինգ հազար դոլար վճարել գնորդին, որի մոտից չինացի «գնորդը» թռցրել էր դրամապանակը: Տուժողը վստահ էր եղել, որ գողը խանութի տիրոջ հետ է համագործակցում:

Չինացի հաճախորդներին սպասարկելու արգելքն արդեն բողոքի ալիք է բարձրացրել տեղացիների շրջանում, նշում է թերթը: Սոցցանցերի օգտատերեը հիշել են, որ 1890-ական թթ. Շանհայի զբոսայգիներից մեկի մուտքին փակցված է եղել «Շների և չինացիների մուտքն արգելվում է» գրությունը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիացի ֆերմերները Էյֆելյան աշտարակի մոտ են բերել 200 ոչխար’
Հաջորդ հոդվածը‘Google-ը չի մեկնաբանել Ասանժի հայտարարությունը՝ ԱՄՆ պետդեպի հետ իր համագործակցության վերաբերյալ’