Պեկինի Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց օտարերկրացի երկրպագուների

383

2022թ․ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց օտարերկրացի երկրպագուների։ Մրցումների տոմսեր ձեռք բերելու հնարավորություն կունենան միայն Չինաստանի բնակիչները, հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Առանց կարանտինի Պեկին կկարողանան մուտք գործել կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստված մարզիկները, պատվիրակությունների անդամներն ու լրագրողները։ Չպատվաստված մասնակիցները ստիպված կլինեն Չինաստանում մնալ 21-օրյա մեկուսացման մեջ։

Հավատարմագրում ստացած լրագրողները ամեն օր թեստ կհանձնեն։

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը։

Նախորդ հոդվածըՎրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Սաակաշվիլին չի հատել երկրի սահմանը
Հաջորդ հոդվածըCNN-ին տված հարցազրույցում Լուկաշենկոն հրաժարվել է խոսել Տիխանովսկայայի մասին