Covid-19. Պեկինում սաստկացնում են սահմանափակումները

163

Չինաստանի մայրաքաղաքում շարունակում են սաստկացնել սահմանափակող միջոցառումները՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով, տեղեկացնում են չինական զանգվածային լրատվամիջոցները։

Տեղական իշխանությունները որոշում են կայացրել հինգշաբթի օրվանից հեռավար ուսուցման անցնել մայրաքաղաքի Չաոյան շրջանի դպրոցականների հետ։ Պարապմունքներին հաճախել կարող են միայն միջին և բարձր դասարանների աշակերտները, որոնք պատրաստվում են ավարտական քննությունների։

Ավելի վաղ Պեկինում հրահանգել են բնակչության զանգվածային թեստավորում անցկացնել։ Ակնկալվում է, որ մինչև ուրբաթ ստուգած կլինեն մայրաքաղաքի բնակչության մեկ երրորդին։ Քաղաքի մի քանի մասերում, որտեղ Covid-19-ի դեպքեր են հայտնաբերվել, լոքդաուն է մտցվել։

Հինգշաբթի Պեկինում կորոնավիրուսի 50 նոր դեպք է արձանագրվել, դրանց գրեթե մեկ երրորդը ուսանողներ են։

ՉԺՀ առողջապահության ազգային հանձնաժողովում տեղեկացրել են, որ օրվա ընթացքում Չինաստանի մայրցամաքային հատվածում արձանագրվել է կորոնավիրուսի 11,2 հազար նոր դեպք, դրանց մեծ մասն ընթանում է առանց ախտանշանների։

Չինաստանը այն քիչ երկրներից  է, որտեղ հավատարիմ են մնում «զրո հանդուրժողականություն կորոնավիրուսին» քաղաքականությանը։ Համավարակի ողջ ընթացքում Չիանստանում հայտնաբերվել է վարակի մոտավորապես 207 հազար դեպք, և արձանագրվել է ավելի քան 4,8 հազար մահ։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԲելառուսից Լեհաստան` գրեթե 4,3 հազար միգրանտ
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ը խոստանում է պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին