‘
Զանգեզուրի պղնձամոլիբդենայն կոմբինատը խոշոր հարկատուների ցանկում շրջանցել է նախորդ եռամսյակի առաջատար «Հայռուսգազարդին»: ՊԵԿ հրապարակած` 2013-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն, կոմբինատը 26,356 միլիարդ դրամ հարկ է վճարել:
Երկրորդ տեղը զբաղեցրած «Հայռուսգազարդը» վճարել է 25,349 դրամ հարկ: 22,303 միլիարդ դրամ ցուցանիշով երրորդ տեղում է «Ղ-Տելեկոմը»: Սամվել Ալեքսանյանի «Ալեքս-Գրիգը» նախորդ զեկույցի հինգերորդ տեղից բարձրացել է չորրորդ հորիզոնականը` 11,794 միլիարդ դրամով: Խոշորագույն հարկատուների հնգյալը եզրափակում է «Արմենտելը»` 11,544 դրամով:
Ցանկի հաջորդ տեղերում են «Ֆլեշ» (ավելի քան 8,532 մլրդ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ավելի քան 8,377 մլրդ), «Գեո պրո մայնինգ գոլդ» (ավելի քան 6,455 մլրդ), « Սիփիէս օիլ քորփորեյշն» (ավելի քան 5,629 մլրդ) ընկերությունները։ Խոշորագույն հարկատուների տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ մորրիս արմենիա» ընկերությունը՝ ավելի քան 5,342 մլրդ դրամ հարկերով։
‘