‘ՊԵԿ. ֆիզիկական անձանց համար մեքենայի ներկրման արգելք չի լինի’

3004

‘

Ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի, լրագրողների հետ զրույցում նշել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

«Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը սահմանափակումներ չի նախատեսի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ», — ասել է Միրումյանը՝ անդրադառնալով օրերս մամուլում հրապարակված տռեղեկատվությանը՝ երրորդ (ոչ ԵԱՏՄ անդամ) երկրներից մեքենաների ներմուծման արգելքի մասին::

«Ուզում եմ նշել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրապես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումներին: Բնականաբար, եթե քաղաքացին 2018թ. հունվարի 1-ից Ճապոնիայից որեւէ մակնիշի մեքենա է ներմուծում, ապա նա կարող է ազատ ներմուծել, ինչպես ներկայում»,- ասաց Վախթանգ Միրումյանը:

Պաշտոնյայի խոսքով, հունվարի 1-ից ակնկալվող սահմանափակումը վերաբերելու է բիզնես նպատակներով կատարվող ներմուծումներին:

 

‘

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ. «Ման. Յունայթեդ» — «Ման. Սիթի»՝ 1:2. Գվարդիոլան հերթական անգամ հաղթեց Մոուրինյոյին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն կարող է տուգանվել խոշոր գումարով’