‘Պենտագոնը Կիևին կոչ է արել բանակ չհանել ցուցարարների դեմ’

713

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևի հետ և կոչ է արել  նրան բանակը չօգտագործել խաղաղ ցուցարարների դեմ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության գերատեսչությանը:

«Հեյգելը զգուշացրել է Լեբեդևին որևէ ձևով ուժ չկիրառել  քաղաքացիական բնակչության նկատմամբ»-, ասված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Լեբեդևն էլ իր հերթին հավաստիացրել է Պենտագոնի ղեկավարին, որ Ուկրաինայի իշխանությունները նման քայլերի դիմելու մտադրություն չունեն, և խոստացել է Հեյգելի խոսքերը փոխանցել նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը ևս Ուկրաինայի իշխանություններին զգուշացրել խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու անթույլատրելիության մասին: 

Նախորդ հոդվածը‘ԳԴՀ դեսպան. ԵՄ և Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունները սրբագրման կարիք ունեն’
Հաջորդ հոդվածը‘ Քաբուլում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյունը ահաբեկչական գործողություն չէր’