‘
«Իսլամական պետության» գրոհայինների դեմ ռազմական գործողությունների վրա ԱՄՆ-ը ծախսել է ընդհանուր առմամբ՝ մոտավորապես 424 մլն դոլար, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Քիրբիին:
Օգոստոսի 8-ից Իրաքի և Սիրիայի տարածքների մեծ մասը վերահսկող իսլամիստներին օդային հարվածներ հասցնելու վրա օրական ծախսվել է, միջին հաշվով՝ 7,6 մլն դոլար, նշել է Քիրբին:
Նա նաև երերուն է անվանել իրադրությունը Սիրիայի Քոբանի քաղաքի շուրջ, որն արդեն մի քանի շաբաթ է՝ պաշարված է ԻՊ գրոհայինների կողմից: Սակայն նա նշել է, որ քրդական ինքնավարության մայրաքաղաքը համարվող քաղաքի պաշտպանները պահպանում են վերահսկողությունը քաղաքի տարածքի մեծ մասի նկատմամբ:
Իսլամիստները Քոբանին պաշարել են հոկտեմբերի սկզբից: Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի նրանց համար, քանի որ այն գրավելու դեպքում իսլամիստները ձեռք կբերեն թուրք-սիրիական սահմանի մի մեծ հատված, փոխանցում է lenta.ru-ն:
‘