‘
Պենտագոնը հերքել է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ ՌՕՈՒ-ն ֆոսֆորային արկերի կիրառմամբ ռմբակոծել է Դեյր-էզ-Զոր շրջանը, հաղորդում է Global News-ը:
ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնը հայտարարել է, որ ներկայումս Պենտագոնը տեղեկություն չունի սպիտակ ֆոսֆորային ռազմամթերք կիրառելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ այդ շրջանում այդ տիպի զենք չկա:
Սպիտակ ֆոսֆոր պարունակող սպառազինության կիրառումն արգելվում է 1949 թ. Ժնևի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ:
Փոխանցում է Interfax-ը:
‘