Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին չի հաստատել այն տեղեկությունը, թե ԱՄՆ-ն «Մոսկվա» հածանավի խորտակվելուց առաջ ուկրաինացիներին է փոխանցել նավի կոորդինատները։
«Ուկրաինացիները սեփական հնարավորություններն ունեն հետախուզության ոլորտում՝ հետևելու և նշանառության տակ առնելու ռուսաստանյան ռազմանավերը, ինչը և տեղի է ունեցել այս դեպքում»,- Քիրբիի խոսքն է մեջբերել The New York Times-ը։
Հինգշաբթի օրը ամերիկյան ԶԼՄ-ներում լուր հայտնվեց այն մասին, թե ԱՄՆ-ը, իբր, «Մոսկվա» հածանավի կոորդինատները փոխանցել է Կիևին, կամ էլ՝ ամերիկացիները պարզապես հաստատել են ուկրաինացիների ունեցած տվյալները։
Փոխանցում է tass.ru-ն։