‘Պենտագոնի ղեկավարը չի բացառել ցամաքային զորքեր Իրաք մտցնելու հնարավորությունը ‘

645

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը դիմակայելու համար գուցե կպահանջվի ամերիկյան ցամաքային զորքեր ուղարկել Իրաք: Ուրբաթ օրը CNN-ին տված հարցազրույցում նման տարբերակը չի բացառել ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը:

Պաշտպանության նախարարը նպատակահարմար է համարել քննարկել տարբեր սցենարներ, այդ թվում՝ նաև Իրաք  տեղափոխել զինվորականների, որոնք, անմիջական մասնակցություն չունենալով ռազմական գործողություններին, կզբաղվեն հետախուզական տվյալների հավաքագրմամբ և հակառակորդի դիրքերի հայտնաբերմամբ:

«Կարծում եմ՝ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ հարկ լինի մեր զինծառայողների զորամասեր ուղարկել: Առայժմ դրա կարիքը չկա: Թե ապագայում կլինի՞ դրա անհրաժեշտությունը՝ չեմ կարող ասել»,- խոստովանել է Հեգելը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Միթ Ռոմնին չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիան նշել է Չերչիլի հուղարկավորության 50-ամյակը’