‘Պենտագոնի ղեկավարի թեկնածուն կողմ է Իրանի դեմ պատժամիջոցներին’

545

ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Չաք Հեյգելը ելույթ է ունեցել Սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովում: Նա կողմ է արտահայտվել Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը եւ աջակցություն է հայտնել Իսրայելին:

Հեյգելի խոսքով, Իրանի միջուկային ծրագիրը պետք է լուծվի պատժամիջոցներ կիրառելու ճանապարհով, ընդ որում, դրանք պետք է համաձայնեցվեն միջազգային մակարդակով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասնակցությամբ:

Նշենք, որ նախագահ Օբամայի կողմից Չաք Հեյգելի թեկնածության առաջադրումը ՊՆ պաշտոնում ամերիկյան սենատորների շրջանում բանավեճերի տեղիք է տվել: Հանրապետականները նրան մեղադրում էին այն բանում, որ Հեյգելը չափազանց մեղմ  է արտահայտվում Իրանի հասցեին եւ չափազանց շատ է քննադատում Իսրայելին:

 

 

Նախորդ հոդվածը‘Ուզբեկստանը ճանաչու՞մ է ԼՂՀ անկախությունը’
Հաջորդ հոդվածը‘Սագօ Արեան. Րաֆֆի՛, չի կարելի Մոնթեին օգտագործել որպես բրենդ’