‘Պենտագոնն ընդլայնում է իր լրտեսական ցանցը’

651

ԱՄՆ-ում ստեղծում են աշխարհի ամենալայն լրտեսական ցանցը. Պենտագոնը պատրաստվում է եռապատկել իր հետախույզների թիվը: Այդ լրտեսներն այսուհետև ավելի շատ գործառույթներ կիրականացնեն և սերտորեն կհամագործակցեն ԿՀՎ-ի հետ՝ այդպիսով ստեղծելով իր չափերով աննախադեպ հետախուզական ցանց, հաղորդում է newsru.com-ը:

The Washington Post-ի տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը (ՊՆՀՎ) նախկինում հիմնականում զբաղվում էր Իրաքով և Աֆղանստանով: Իսկ առաջիկա հինգ տարիներին զինվորականները զբաղվելու են առավել առաջնահերթ խնդիրներով՝ Աֆրիկայի իսլամիստներով, Հյուսիսային Կորեայի և Իրանի սպառազինությամբ, ինչպես նաև Չինաստանի  ռազմական արդիականացման խնդիրներով:

Երբ վերակազմավորումն ավարտվի, ՊՆՀՎ-ում կաշխատեն 1600 լրտես-իրազեկիչներ՝ ողջ աշխարհով մեկ: Ինչ վերաբերոմ է ԿՀՎ աշխատակիցներին, ապա 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո նրանց թիվն անընդհատ է աճում: ԿՀՎ-ն և ՊՆՀՎ-ն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց լրտեսների համագործակցության շուրջ՝ ի շահ ազգային անվտանգության: Գործողությունների համակարգման վերաբերյալ առաջարկներին հավանություն են տվել պաշտպանության նախարար Լեոն Պանետան և ԿՀՎ նախկին պետ Դևիդ Պետրեուսը:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. «ժառանգությունը» ուշադրություն չդարձրեց Ստյոպա Սաֆարյանին և սխալվեց’
Հաջորդ հոդվածը‘Alitalia-ի առաջին Երևան-Հռոմ չվերթը՝ դեկտեմբերի 11-ին’