‘Պենտագոն. ԱՄՆ-ն փորձել է ոչնչացնել Սիրիայում «Ջիհադի Ջոն» մականվամբ դահճին’

1077

Միացյալ Նահանգները փորձել է Սիրիայում ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհային Մուհամեդ Էմվազիին, որը հայտնի է նաև «Ջիհադիստ Ջոն» մականվամբ և արևմտյան պատանդներին գլխատելով: Այդ մասին տեղեկացրել է Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Քուքը:

Վերջինս շեշտել է, որ ԱՄՆ ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցրել  ԻՊ խմբավորման մայրաքաղաքը համարվող սիրիական Ռաքքա քաղաքի այն շրջանում, որտեղ լինում է «Ջիհադի Ջոնը»: «Գործողության արդյունքներն ուսումնասիրվում են»,- հավելել է Քուքը՝ խուսափելով լրացուցիչ մանրամասներ հաղորդելուց: Միևնույն ժամանակ, The Washington Post-ին հայտնի է դարձել, որ տեսաերիզների կադրերում բազմիցս աչքի ընկած ահաբեկչի դեմ գրոհը ձեռնարկվել է անօդաչու սարքի միջոցով: Պարբերականի տեղեկություններով՝ ամբողջ վերջին տարում ընթանում է Էվմազիի «որսը»:

Արևմտյան պատանդների նկատմամբ հաշվեհարդարի տեսագրությունը, որն իրականացրել է Էվմազին, առաջին անգամ ԻՊ խմբավորումը տարածել է անցյալ տարվա օգոստոսին: Կադրերն արձանագրել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանությունը: Հետագայում համացանցում էլի տեսագրություններ հայտնվեցին, որոնցում նույն սևազգեստ գրոհայինը ուրիշ պատանդների է սպանում, այդ թվում՝ մարդասիրական կազմակերությունների աշխատակիցների և լրագրողների: Հատուկ ծառայությունները համոզված են, որ բրիտանական առոգանության և մի քանի այլ հատկանիշների շնորհիվ կարողացել են նույնականացնել այդ գրոհայինին և Մուհամեդ Էմվազիին: Նրանց տվյալներով՝ ահաբեկիչը ծնվել է Քուվեյթում, մեծացել Լոնդոնում՝ բարեկեցիկ ընտանիքում: 2012 թ. մեկնել է Սիրիա և հարել ԻՊ-ին: Ինչպես նշել է The Washington Post-ը, գերութայն մեջ եղած մարտիկները նրան բնութագրում են որպես ամենադաժան ահաբեկիչներից մեկը, որը մասնակցել է պատանդների հարցաքննություններին, խոշտանգումներին և սպանություններին, փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սեդա Մեսրոպյան. «Ջոկել եմ, թե որտեղ եք ուզում ինձ քցած լինեք»’
Հաջորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակակիրները քննարկում են փախստականների խնդիրները’