‘Պենտագոն. ԻՊ-ն Իրաքում տարածք է կորցնում’

1090

ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի կողմից «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին ավիահարվածներ հասցնելուց հետո ջիհադականները կորցրել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների մեկ քառորդից ավելին, հաղորդել է Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը:

Գնդապետի խոսքով՝ դեռ վաղ է խոսել այն մասին, թե իրավիճակը որոշակիորեն փոխվել է, սակայն օդային հարվածներն ու Իրաքի բանակը ԻՊ-ի գրոհայիններին զգալի կորուստներ են պատճառել:

Անցյալ տարվա հունիսին ԻՊ ջոկատները Իրաքի հյուսիսում և արևմուտքում հսկայական տարածքներ էին գրավել: Հայտարարությունն այն մասին, որ նրանք սկսում են կորցնել նվաճածը, հնչել է Վաշինգտոնում Իրաքի վարչապետ Հայդեր Աբեդիի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի բանակացությունների նախաշեմին: ԱՄՆ մեկնելուց առաջ Աբեդին հստակ հասկացրել է, թե ցանկանում է հասնել նրան, որ դաշինքն ավելի ակտիվացնի ավիահարվածները ԻՊ-ի դիրքերին:

Սթիվ Ուորենը երկուշաբթի Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում տեղեկացրել է, որ ԻՊ-ն կորցրել էԻրաքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 25-ից 30 %-ը: Դա մոտավորապես՝ 12 000-15 000 քառակուսի կմ է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան ոչ պաշտոնական պատվիրակություն կուղարկի Ղրիմ’
Հաջորդ հոդվածը‘Կուբան հանվել է ահաբեկչութան հովանավորների ցուցակից’