‘Պենտագոն. ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքը կմեծանա’

1242

ԱՄՆ պաշտպանության նախարարության կարծիքով՝ ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային սպառնալիքը կմեծանա, ուստի տարածաշրջանում ամերիկյան զորքերի ու դաշնակիցների պաշտպանությունը նույնպես հարկավոր է ուժեղացնել: Այդ մասին տեղեկացրել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, երկրորդ կարգի կապիտան Գարի Ռոսը՝ ТАСС-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ-ի ՀՕՊ միջոցների ավելացումը չի համապատասխանում Կորեական թերակղզում սպառնալիքի մակարդակին:

Ռոսը հիշեցրել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերն անցյալ ուրբաթ Նյու Յորքում, միջազգային հարաբերությունների Խորհրդում  հայտարարել է, որ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Միացյալ Նահանգների դաշնակիցները պաշտպանության կարիք ունեն՝ կապված ԿԺԴՀ-ի հրթիռային և միջուկային ծրագրերի հետ, ուստի ԱՄՆ-ը մտադիր է Հարավային Կորեայի տարածքում տեղադրել THAAD ՀՕՊ համակարգեր:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Կորեական թերակղզում ԱՄՆ-ի ՀՕՊ տեղադրումը գերազանցում է ցանկացած հնարավոր սպառնալիք, որը կարող է  բխել ԿԺԴՀ-ից:

Նախորդ հոդվածը‘Մարդու իրավունքների գծով ԵՄ պատժամիջոցներն Իրանի դեմ երկարացվել են մեկ տարով’
Հաջորդ հոդվածը‘Ավակով. Ռադայում նոր դաշինքի վերաբերյալ բանակցությունները մտել են փակուղի’