‘Պենտագոն. Ներխուժումը ԿԺԴՀ-ին զինաթափելու միակ միջոցն է’

1835

Ճապոնիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ Սինձո Աբեի կառավարությունը ԱՄՆ-ից կգնի «հսկայական քանակությամբ» զենք:

Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիան կարող է խոցել հյուսիսկորեական հրթիռները ամերիկյան ՀՕՊ միջոցների օգնությամբ, որոնք նա ձեռք կբերի ԱՄՆ-ից: Թրամփը շեշտել է, որ դա կապահովի Ճապոնիայի անվտանգությունը:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաստատել է, որ անհրաժեշտության դեպքում իր երկրի պաշտպանական ուժերն իսկապես կարող են խոցել այդ հրթիռները:

Սակայն Պենտագոնը հայտարարում է, որ հյուսիսկորեական միջուկային սպառնալիքն ամբողջությամբ կարելի է չեզոքացնել միայն ցամաքային ներխուժմամբ այդ երկիր; Այս հայտարարությունն արել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչ, փոխծովակալ Մայքլ Դյումոնթը՝ ի պատասխան կոնգրեսական Թեդ Լյուի հարցման: Փոխծովակալը, սակայն, նշել է, որ նույնիսկ մոտավորապես հաշվարկել նման գործողության ընթացքում հնարավոր կորուստները՝ չափազանց բարդ է:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Լոռու մարզում ‘
Հաջորդ հոդվածը‘Թագուհին պետք է պատասխան տա’