‘
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Պեպեն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մեկնարկային կազմում հանդես դեռևս եկող միակ կենտրոնական պաշտպանն է, ով չի ստացել դեղին քարտ: Այս մասին տեղեկացնում է իսպանական Marca-ն:
31-ամյա պորտուգալացին, ով անցյալում ձեռք է բերել կոպիտ ֆուտբոլիստի համբավ, ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 խաղի, կանոնները խախտել է ընդամենը 5 անգամ: Համեմատության համար նշենք, որ կենտրոնում Պեպեի թիմակից Սերխիո Ռամոսը հասցրել է 25 անգամ խախտել կանոնները մրցակիցների նկատմամբ և ստանալ 5 դեղին քարտ:
Հավելենք, որ Իսպանիայի նախորդ առաջնությունում Պեպեն մասնակցել է 30 խաղի, որոնցում ստացել է 9 դեղին քարտ:
‘