‘
Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Պեպեն կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Փարիզյան ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր, այնուհետև ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով: Սակայն 34-ամյա ֆուտբոլիստին չի գոհացրել առաջարկված տարբերակը՝ ցանկանալով ՊՍԺ-ի հետ կնքել ավելի երկարաժամկետ պայմանագիր:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ը հրաժարվել է պաշտպանի պայմանագրի ժամկետը երկարաձգել մեկ տարով և այժմ Պեպեն ունի ազատ գործակալի կարգավիճակ: Նա ֆրանսիական ակումբին կարող է միանալ անվճար:
‘