‘Պեպեն օգնում է կարիքավորներին’

486

Մադրիդի «Ռեալի» 7 Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն օգնություն է ցույց տվել աղքատ էմիգրանտներին։ Այս մասին հայտնում է AS-ը։

Պեպեն 9 տոննա ուտելիք է գնել, որպեսզի բաժանի երկու հարյուր պորտուգալացի ընտանիքներին, ովքեր բնակվում են Մադրիդի արվարձան Լաս Ռոսասում։ Պեպեն անձամբ է ուտելիքը բաժանել կարիքավորներին։

Նշենք, որ սա առաջին բարեգործական ակցիան չէ, որին մասնակցում է Պեպեն։ Նա բազմիցս մասնակցել է ֆուտբոլային բարեգործական հանդիպումների, որից ստացված միջոցները ուղղվել են կարիքավոր ընտանիքներին:

Նախորդ հոդվածը‘Պերես. «Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում ֆուտբոլում ռասիզմի և բռնության դրսևորումների համար»’
Հաջորդ հոդվածը‘«Սենտ-Էտյենի» 11 երկրպագու հիվանդանոց է տեղափոխվել «Դնեպրի» երկրպագուների հետ կռվից հետո’