‘Պեպե. «Ահա և եկավ այդ օրը…»’

1240

‘

«Ռեալի» պաշտպան Պեպեն սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում մադրիդյան ակումբի երկրպագուներին ուղղված հրաժեշտի նամակ է հրապարակել։

«Ահա և եկավ այդ օրը…

2007 թվականի հուլիսի 12-ին դարձա «Ռեալի» ֆուտբոլիստ: Երեխայի զգացողություններ ունեի, ով հայտնվել է մի վայրում, որի մասին մանկուց երազել է: Այսօր` 10 տարի անց, պետք է հեռանամ ու դադարեմ կրել «Ռեալի» խաղաշապիկը: Յուրաքանչյուր օր այն հպարտությամբ եմ կրել:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ ու դարձել են այս հիանալի պատմության մի մասը: Շնորհակալ եմ բոլոր իմ ընկերներին ու գործընկերներին, ովքեր կշարունակեն գնալ դեպի նոր նվաճումներ: Հրաժեշտ եմ տալիս Մադրիդ քաղաքին, որտեղ ծնվել են իմ դստրերը: Ուրախ եմ, որ այստեղ կարողացա շատ բաների հասնել և իմ սիրտում տանում եմ ձեր սերը: 

Այս 10 տարում լավագույն այն էր, որ կարող էի մարզվել այստեղ, լինել այն մարդկանց կողքին, ովքեր կապված են այս ակումբի հետ: «Սանտայագո Բեռնաբեուում» խաղալը միշտ կախարդական էր: Հեռանում եմ պարտքը կատարած մարդու զգացողությամբ:

Շնորհակալ եմ, ցտեսություն»,- գրել է 33-ամյա ֆուտբոլիստը:

‘

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսն» ու Ալեգրին նոր պայմանագիր են կնքել’
Հաջորդ հոդվածը‘Երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ’