‘Պեպե. Ինձ հնարավորություն չտվեցին հրաժեշտ տալու թիմին’

1109

«Ռեալի» պաշտպան Պեպեն, ով հուլիսից սկսած ազատ խաղացողի կարգավիճակ է ստանալու, հայտարարել է, որ մադրիդյան ակումբից իր հեռանալու հանգամանքներն անհասկանալի են եղել:

«Իմ հեռանալու մեջ ոչ մեկի չեմ ցանկանում մեղադրել: Զիդանը «Ռեալի» հետ լավ արդյունքների է հասել, բայց կան բաներ, որոնք չեմ կարողանում հասկանալ: 

Անհասկանալի է, թե ինչու անհետացա թիմից: Ինձ հնարավորություն չտվեցին հրաժեշտ տալու խաղընկերներիս: Բոլորը գիտեին, որ հեռանում եմ «Ռեալից»»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Cope.es-ը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը չէր ընդգրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակչի հայտացուցակում:

Պեպեն կարիերան շարունակելու համար ընտրություն է կատարում «Պարի Սեն Ժերմենի» ու «Ինտերի» միջև:

Նախորդ հոդվածը‘Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն հոլանդացիները’
Հաջորդ հոդվածը‘Երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ’