Պեսկով․ ՄԱԿ ԱԽ-ն ձևափոխության կարիք ունի

121

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը ձևափոխության կարիք ունի, որպեսզի այդ մարմնի արդյունավետությունը առավելագույնս բարձրանա։

Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՄԱԿ-ի ԱԽ-ն իսկապես ձևափոխության կարիք ունի՝  այդ չափազանց կարևոր միջազգային մարմնի արդյունավետությունն առավելագույնս բարձրացնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է, իհարկե, բոլոր մասնակիցների փոխհամաձայնությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ծրագրերը՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների կազմը ընդլայնելու առաջարկ ներկայացնելու մասին։

Ըստ Պեսկովի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին նաև անհրաժեշտ է մեծապես ներառել «հենց այն պետություններին, որոնք վերջին ժամանակները լրացուցիչ դեր են ձեռք բերել և շատ ավելի են ազդում աշխարհի անվտանգության, էկոնոմիկայի վրա և ավելի ու ավելի վստահ են հայտ ներկայացնում իրենց մասին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉինաստանը բողոք է ներկայացրել Գերմանիային
Հաջորդ հոդվածըԿրեմլում մեկնաբանել են Կադիրովի առողջության մասին տեղեկությունները