Պեսկով․ Պուտինն Էրդողանին ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է բանակցելու

193

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ընթացքում ասել է, որ ՌԴ-ն շարունակում է պատրաստ լինել բանակցելու Ուկրաինայի հետ, սակայն, իրադրության փոփոխությունների հետ միասին` փոխվում են նաև պայմանները, լրագրողներին երեքշաբթի հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ բանակցությունների հարցում սկզբունքը նույնն է մնում, և նշել է, որ Պուտինն Էրդողանին մատնացույց է արել, որ Ուկրաինան է շեղվել բանակցային ուղուց։

«Ընդհանուր առմամբ, սկզբունքը մնում է նույնը՝ ռազմական հատուկ գործողության բոլոր նպատակակետերը։ Բանակցություններում նաև նշվել է, որ բանակցային ուղուց լրիվ դուրս է եկել ուկրաինական կողմը, դրա համար էլ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սամարղանդում Էրդողանի հետ զրույցի ընթացքում Պուտինը չի բացառել Կիևի հետ երկխոսության վերադառնալու հնարավորությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդև․ ՌԴ–ն իրավունք ունի միջուկային զենք կիրառելու
Հաջորդ հոդվածըՊատժամիջոցներ 19 ռուսաստանցիների, այդ թվում՝ Կադիրովի դեմ