Ռուսաստանը և ԱՄՆ-ը գտնվում են դիմակայության չափազանց թեժ կետում, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Անցած տարվա հունիսին Ժնևում տեղի է ունեցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը։ Սակայն հիմա երկրների միջև երկխոսությունը՝ որպես այդպիսին, բացակայում է, ասել է Պեսկովը ։
Փոխանցում է ria.ru-ն։