Ռուսաստանն այլևս երբեք չի վստահի Արևմուտքին, Ուկրաինայում իրավիճակի հետ կապված ճգնաժամը երկար է տևելու։
Այս մասին NBC հեռուստատեսությանը անգլերենով տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այո, դա երկարատև ճգնաժամ կլինի։ Մենք այլևս երբեք չենք վստահի Արևմուտքին»,- ասել է Պեսկովը։
Թեպետ հարցազրույցը վարող լրագրող Քիր Սիմոնսը տեղեկացրել է, որ Պեսկովի հետ զրույցը մեկ ժամից ավելի է տևել, եթեր է հեռարձակվել ընդամենը մի քանի դրվագ՝ընդհանուր առմամբ ընդամենը մի քանի րոպե տևողությամբ, որոնցում խոսում են Ուկրաինայում գերեվարված ամերիկացի «վարձկանների», Ռուսաստանում թմրանյութեր ներկրելու փորձի համար ձերբակալված ամերիկուհի Բրիթնի Գրայների մասին, և Պեսկովի մի քանի դիտարկում՝ ճգնաժամի զարգացման հեռանկարների մասին։
Հեռուստաալիքը չի նշել՝ արդյո՞ք հարցազրույցի ամբողջական տարբերակը ցուցադրվելու է։
Փոխանցում է tass.ru-ն։