‘Պեսկով. ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինն ու Օբաման ողջունել են միմյանց, բայց չեն զրուցել’

1012

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Պեկինում Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ընթացքում:

«Ոչ մի զրույց չի եղել: Իրականում, նրանք ողջունեցին միմյանց, այսինքն՝ եղավ այն կարճատև շփումը, ինչը և մենք սպասում էինք»,- ասել է Պեսկովը լրագրողներին: «Նրանք ողջունեցին իրար և մի քանի նախադասություն փոխանակեցին: Երկու նախագահներն էլ ելնում են նրանից, որ առաջիկա օրերին դեռ հնարավորություն կունենան գագաթնաժողովի շրջանակներում կարճ զրույց ունենալ», -հավելել է ՌԴ նախագահի մամլո խոսնակը:

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հաստատել է Պեկինում երկու նախագահների «թռուցիկ շփման» մասին լուրը՝ նշելով, որ առաջնորդները «ժամանակ չունեին վիճելի հարցերը հանգամանալից քննարկելու համար»: Միևնույն ժամանակ՝ նա չի բացառել, որ երեքշաբթի երկու պետությունների ղեկավարների միջև «ավելի բովանդակալից խոսակցություն տեղի ունենա»: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Քիսինջեր. Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելն անարդյունավետ է’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական զորքերը Երևանում կմասնակցեն շքերթի. «Ժողովուրդ»’