‘
Կրեմլում այն կարծիքի են, որ Մոսկվայի և Կիևի դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը Ուկրաինայի ինքնիշխան գործն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Եթե Կիևը գնա այդ քայլին, ապա կտուժեն ուկրաինացիների և ռուսաստանցիների շահերը, ավելացրել է Պեսկովը:
«Ուկրաինայում վերջին տարիներին բավական թվով որոշումներ են ընդունվել, որոնք ամենաբացասական հետևանքներն են թողել երկրի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման վրա: Հավանաբար՝ եթե նման որոշում կայացվի այս անգամ, ապա դա լրացուցիչ կբարդացնի իրավիճակը»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Ավելի վաղ Коммерсант թերթը գրել է, որ Գերագույն ռադայի պատգամավոր Իվան Վիննիկը լրացում է կատարել Դոնբասի վերաինտեգրման օրենքում, ինչը նշանակում է երկու երկրների պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների խզում: Պարբերականի աղբյուրի խոսքով՝ պատգամավորների մեծ մասը կպաշտպանի այդ փաստաթուղթը, որի երկրորդ ընթերցումը կկայանա նոյեմբերի 16-ին: Օրենքն ընդունելու դեպքում Ռուսաստանում Ուկրաինայի շահերը, ամենայն հավանականությամբ, կներկայացնեն Բելառուսը կամ Շվեյցարիան:
Պատգամավոր Վիննիկի կարծիքով՝ Կիևը պետք է օրենսդրական մակարդակով արձանագրի Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը, որոնք, ըստ էության, վաղուց են խզված: Բացի այդ, վերաինտեգրման մասին օրենքում Ռուսաստանը կանվանվի ագրեսոր երկիր:
Փոխանցում է ria.ru-ն:
‘