‘Պեսկով. Պուտինը պատասխանել է Պոռոշենկոյի՝ Սավչենկոյին վերաբերող նամակին’

1119

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի նամակին՝ քննչական մեկուսարանում Ուկրաինայի քաղաքացի Նադեժդա Սավչենկոյին պահելու վերաբերյալ, ուղարկվել է Կիև: Այդ մասին ТАСС-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ բարձր մակարդակի գրագրության բովանդակությունը հրապարակման ենթակա չէ:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել էր, որ նամակ է ուղղել Պուտինին՝ Սավչենկոյին ազատ արձակելու խնդրանքով, ով Մոսկվայի քննչական մեկուսարանում է պահվում՝ Լուգանսկի մերձակայքում ռուսաստանցի երկու լրագրողների սպանության հանցակցության և ՌԴ սահմանի ապօրինի հատման մեղադրանքներով:

Անցյալ տարվա դեկտեմբերին մեծ մամլո ասուլիսում Պուտինը հայտարարեց, որ «եթե նախաքննության և դատաքննության ընթացքում պարզվի, որ նա (Սավչենկոն) մեղավոր չէ, ապա նա անհապաղ ազատ կարձակվի»: «Իսկ եթե պարզվի, որ նա իսկապես մասնակցել է այդ լրագրողների սպանությանը, ենթադրում եմ, որ ռուսաստանյան դատարանը համապատասխան վճիռը կկայացնի, և նա կկրի իր պատիժը՝ դատարանի որոշման համաձայն»,- ասել է ՌԴ նախագահը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մալայզիա. Մեկ տարի առաջ անհետացած MH370 չվերթի օդանավը կհայտնաբերվի’
Հաջորդ հոդվածը‘Սնոուդենը հայտարարել է, որ ուզում է վերադառնալ Շվեյցարիա’