‘Պեսկով. Պուտինի մասնակցությունը Հայաստանի միջոցառումներին չպետք է Անկարայի բացասական արձագանքի առիթ դառնա’

1352

‘

Կրեմլում չեն կարծում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին չպետք է Անկարայի բացասական արձագանքի առիթ դառնա: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք չենք կարծում, որ նախագահի մասնակցությունը հիշատակի արարողություններին կարող է բացասաբար մեկնաբանվել Անկարայի կողմից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ТАСС-ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում քննադատության է ենթարկվում Ռուսաստանի առաջնորդի տված գնահատականը  1915 թ. իրադարձություններին՝ որպես Հայերի ցեղասպանություն:

Պեսկովը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար շատ կարևոր գործընկեր է, Եվրասիական տնտեսական միության անդամ, Ռուսատանի տարածքում մեծ թվով հայեր են ապրում, և ընդհանուր առմամբ՝ Մոսկվան և Երևանը կապված են ամուր պատմական կապերով: «Բնական է, որ նախագահը, այլ երկրների ղեկավարների հետ միասին՝ Երևանում էր այդ հիշատակի հանդիսությունների ժամանակ: Շատ կարևոր է ուշադիր ծանոթանալ նախագահ Պուտինի ելույթին»,- նշել է Պեսկովը:

Նա նաև ընդգծել է, թե շատ կարևոր է նաև այն, որ Թուրքիան ՌԴ ռազմավարական գործընկերն է: «Կարծում ենք՝ մեր հարաբերությունների ընդլայնման հեռանկարները շատ լայն են: Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Թուրքիայի հետ»,- նշել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը: Փոխանցում է ТАСС-ը: 

‘

Նախորդ հոդվածը‘Մադուրոն բնակարան կհատկացնի իր վրա մանգո շպրտած կնոջը’
Հաջորդ հոդվածը‘Երեւանում կայացել է Պուտին-Օլանդ հանդիպումը’