‘
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը լավ է անցել և տևել է նախատեսվածից ավելի, հաղորդել է РИА Новости-ն:
«Հանդիպումը նախատեսվածից ավելի է տևել: Մի քիչ երկար են մնացել: Քննարկել են Սիրիան՝ հիմնականում, և Ուկրաինան: Դրանից հետո Օբաման և Պուտինը բանակցել են երես առ երես»,- ասել է Պեսկովը: Նա նաև նշել է, որ հանդիպումը «լավ» է անցել, և «աշխատանքը կշարունակվի»:
Երկու նախագահների հանդիպումը կայացել է G20 գագաթնաժողովի շրջանակներում:
Ավելի վաղ գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինը հանդիպել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Հանդիպման սկզբում Մեյն ասել է, որ թեպետ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև մի շարք տարաձայնություններ կան, ինքը հույս ունի, որ Մոսկվայի հետ բաց երկխոսություն կկայանա:
Փոխանցում է gazeta.ru-ն:
‘