‘Պեսկով. ՌՖ-ին երաշխիք է պետք, որ Ուկրաինան չի մտնի ՆԱՏՕ’

867

Ռուսաստանին «հարյուր տոկոսանոց երաշխիք» է պետք, որ ոչ մի երկիր չի մտածում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու մասին, BBC-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սակայն, նրա խոսքով, ոչ մեկն այդպիսի երաշխիք չի տվել, և այդ իրավիճակը լարվածության մեջ է պահում Ռուսաստանին և ստիպում նախազգուշական քայլեր ձեռնարկել:

Պուտինի մամլո քարտուղարը Արևմուտքին մեղադրել է «ուժերի հավասարակշռությունը փոխելու» փորձ կատարելու մեջ: Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն խախտել է իր պատմական խոստումը՝ աստիճանաբար մոտենալով ուսական սահմաններին:

Արևմտյան առաջնորդներն արդեն բազմիցս հերքել են Մոսկվայի պնդումներն այն մասին, թե ժամանակին Ռուսաստանին խոստացել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ընդլայնվի նախկին խորհրդային հանրապետությունների հաշվին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գ.Ջհանգիրյան. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքի նախագիծը բանկերի լոբբինգի արդյունք է ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի կրթության նախարարը պոլսահայ աշակերտներին արգելել է մասնակցել ԼՂ-ում անցկացվող միջոցառումներին’