‘Պեսկով. Ֆրանսիայում Պուտինը և Պոռոշենկոն առանձին հանդիպում չեն ունենա’

594

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Նորմանդիայում՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դաշնակից ուժերի ափհանման 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների ընթացքում,  Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պոռոշենկոյի առանձին հանդիպում նախատեսված չէ:

«Հուշ-միջոցառումների ընթացքում, այսպես թե այնպես, առաջնորդները կլինեն միևնույն խմբում, ուստի չի կարելի բացառել որևէ շփում»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կոչը Պուտինին՝ հանդիպելու Պոռոշենկոյի հետ:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Պուտինը և Պոռոշենկոն կսեղմեն միմյանց ձեռքը՝ ձեռքսեղմումի պաշտոնական արարողության ընթացքում, ռուսաստանյան ղեկավարի մամլո քարտուղարը պատասխանել է, թե նման արարողակարգ գոյություն չունի: Բացի այդ՝ նա ընդգծել է, որ ուկրաինացի նախագահին միջոցառմանը հրավիրելը ֆրանսիական կողմի գործն է: Փոխանցում է aif-ը:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելը «հին, գեղեցիկ ավանդույթ» է ‘
Հաջորդ հոդվածը‘ C խումբ.Ազգային հավաքականների վերլուծություն ‘