Պետական հեղաշրջման փորձ է նախապատրաստվում

265

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղեկություն ունի Ռուսաստանի մասնակցությամբ երկրում դեկտեմբերի 1-2-ին նախապատրաստվող պետական հեղաշրջման փորձի մասին։

Պետական հեղաշրջմանը, նրա ասելով, պետք է  մասնակցեր ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովը, իսկ իշխանությունը տապալելու համար, Զելենսկու տվյալներով, պատրաստվում էր ծախսել մեկ միլիարդ դոլար։

«Մենք գործակալական տեղեկություն ունենք, մենք նաև ձայնային տեղեկություն ունենք, որում Ուկրաինայի ներկայացուցիչները, այսպես ասենք՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ քննարկում են Ռինատ Ախմետովի մասնակցությունը Ուկրաինայում պետական հեղաշրջմանը, որի վրա մեկ միլիարդ դոլար կծախսվի»,- հայտարարել է  ուրբաթ օրը Կիևում «30 հարց Ուկրաինայի նախագահին» մամուլի մարաթոնի ժամանակ։

Զելենսկին նշել է, որ իր տեղեկություններով՝ Ախմետովն ինքը պետական հեղաշրջում չի նախապատրաստում, բայց դրա մեջ նրան փորձում են ներքաշել  «ՌԴ-ի որոշ ներկայացուցիչներ  և մի քանի ընկերներ Ուկրաինայից»։ «Կարծում եմ, որ այդ լուրը Ախմետովին իմ դեմ, պետության դեմ պատերազմի մղելու նպատակ ունի։ Դա իրավիճակը լարելու համար է»,- հայտարարել է Զելենսկին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուս․ ԱՀԿ-ն վիրուսի նոր տարբերակն անվանել է «Օմիկրոն»
Հաջորդ հոդվածը«Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)