‘Պետական հիվանդանոցներում վիրահատությունների գները չեն փոխվել ‘

1336

«ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանատու է միայն պետական հիվանդանոցներում ծառայության գների և պետպատվերի գների համար, որոնք չեն փոփոխվել: Սակայն մասնավոր հիվանդանոցների դեպքում հիմնադիրներն են որոշում ծառայության գները, որոնք չեն տարածվում պետպատվերի շրջանակներում սոցիալապես անապահով խմբերի բուժման գների վրա»: Այդ մասին iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը՝ մեկնաբանելով վիրահատությունների գների բարձրացման վերաբերյալ շրջանառվող լուրերը:

Վերջինս տեղյակ էր գների բարձրացմանը: Նրա խոսքով՝ նախարարությանն ահազանգել են, մասնավորապես, թիվ 3 և «Հանրապետական» հիվանդանոցներում վիրահատությունների գների բարձրացման մասին, սակայն ինչպես խոսնակն է պնդել, երկու հիվանդանոցներն էլ մասնավոր են, հետևաբար՝ սեփականատերը իրավունք ունի գներ սահմանելու:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիան կասեցնում է կենդանիների արտահանումը Պակիստան ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում նավթամուղ է պայթեցվել ‘