Պետական տոների ցանկից հանվել է Առաջին նախագահի օրը

128

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պատգամավորները հինգշաբթի օրենք են ընդունել պետական տոների ցանկից հանրապետության Առաջին նախագահի  օրը հանելու վերաբերյալ։

«Առաջարկվում է Առաջին նախագահի օրը՝ դեկտեմբերի 1-ը, հանել պետական տոների ցուցակից»,- ասվում է Սենատի սոցիալ-մշակութային  զարգացման և գիտության հանձնաժողովի եզրակացության մեջ։

Առաջարկվել է նաև փոփոխություններ մտցնել օրենսդրության մեջ, որը ազգային տոն է սահմանում Հանրապետության օրը՝ հոկտեմբերի 25-ին, և Անկախության օրը՝ դեկտեմբերի 16-ին։

Ղազախստանում դեկտեմբերի 1-ին նշում են Առաջին նախագահի օրը, որը սահմանվել է 2011 թ․ և առաջին անգամ նշվել է հաջորդ տարվա դեկտեմբերի 1-ին։ Այդ ամսաթիվը պատահական չի ընտրվել․ 1991 թ․ դեկտեմբերի 1-ին առաջին համապետական ընտրություններում Նուրսուլթան Նազարբաևը ընտրվել  է Ղազախստանի նախագահի պաշտոնում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ. Ուկրաինան և Բելառուսը չեն կարող հանդես գալ նույն խմբում
Հաջորդ հոդվածըԱլեն Դելոնը հարցազրույց կվերցնի Զելենսկուց