‘Պետդեպի արձագանքը երեւանյան դեպքերին’

2192

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է զինված հարձակումը Հայաստանի ոստիկանության դեմ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, կոչ է արել Հայաստանի իշխանություններին «զսպվածություն» ցուցաբերել ՊՊԾ գնդի տարածքում պատանդներ պահած զինյալների հետ հարաբերություններում:

«Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական նպատակներով բռնությունների օգտագործումը Հայաստանում կամ ցանկացած այլ վայրում», — ասել է Թոները Վաշինգտոնում անցկացվող մամուլի բրիֆինգի ժամանակ: — «Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին իրավիճակին մոտենալ հարկ եղած զսպվածությամբ», — հավելել է նա:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները որպես քաղաքական փոփոխությունների ճանապարհ է համարում ժողովրդավարական գործընթացները. — «Եվ մենք շրջահայեցության կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, թե բռնությունը կարող է քաղաքական նպատակների հասնելու ընդունելի ուղի լինել»:

Ամբողջական նյութն` այստեղ: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան արգելափակել է WikiLeaks-ը’
Հաջորդ հոդվածը‘Նիսի ահաբեկչության զոհերի մեջ առնվազն 30 մուսուլման է եղել’