‘Պետդեպ. ԱՄՆ-ը պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Իրանի հետ’

736

ԱՄՆ-ը միշտ ողջունել է Իրանի հետ ուղիղ բանակցությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, Trend-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի՝ Իրանի գծով ներկայացուցիչ Ալան Էյրը:

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը անվտանգության հարցերով խորհրդաժողովում անցյալ շաբաթ օրը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը պատրաստ է ուղիղ բանակցություններ սկսել Իրանի հետ, սակայն Թեհրանը պետք է ապացուցի, թե որքանով են լուրջ իր նպատակները: Ի պատասխան Բայդենի հայտարարության՝ Իրանի արտգործնախարարը ողջունել էր Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ ուղիղ բանակցություններ վարելու՝ Միացյալ Նահանգների պատրաստակամությունը, սակայն նաև հավելել, թե Իրանը պարտավոր չէ ընդունել այդ առաջարկը:

«ԱՄՆ-ը միշտ էլ ողջունել է Իրանի հետ ուղիղ բանակցությունները, սակայն պաշտոնական Թեհրանը նախընտրում է խուսափել երկկողմ հանդիպումներից: Սակայն դա նշանակություն չունի, կարևորն այն է, որ Թեհրանը փարատի աշխարհի անհանգստությունը՝ կապված իր միջուկային ծրագրի հետ»,- ասել է Ալան Էյրը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում ընդդիմադիրների ձերբակալություններ են կատարվել’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Սկզբի համար մեկ գոլը նույնպես լավ է’