Պետդումայում ակտիվ մասնակցություն են ակնկալում

379

Խերսոնի և Զապորոժյան մարզերի բնակիչները մեծ ակտիվություն կդրսևորեն այդ շրջանները ՌԴ կազմի մեջ ընդգրկելու վերաբերյալ հանրաքվեներում։

Նման կարծիք է հայտնել ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ գործերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին։

«Կարծում եմ՝ մարդիկ շատ ակտիվ կմասնակցեն հանրաքվեին, քանի որ նրանց արդեն զզվեցրել է այս վիճակը, ինչ կատարվում է Ուկրաինայում։ Մարդիկ հոգնել են ապրել ազգայնականների նկատմամբ մշտական վախի պայմաններում, նրանք ուզում են ապրել նորմալ, կայուն և հարմարավետ պայմաններում։ Եվ նրանք հասկանում են, որ դա հնարավոր է միայն Ռուսաստանի կազմում»,- ասել է Վոդոլացկին։

Ազատագրված տարածքների բնակիչներն  իրենք են ուզում հրաժեշտ տալ Կիևին, ընդգծել է դումայի հանձնաժողովի փոխնախագահը։ «Ռուսաստանյան անձնագրերի բաշխում է տեղի ունենում, հերթեր են գոյանում։ Հենց որ տարածքն ազատագրվում է, ես միշտ լինում եմ այդ ազատագրված տարածքներում։ Առաջին երեք հարցը, որ մարդիկ միշտ տալիս են՝ ինչպե՞ս արագ կերպով դառնալ Ռուսաստանի քաղաքացի, ինչո՞ւ է ձգձգվում հանրաքվեի անցկացումը, և ե՞րբ է սկսվելու ավերված քաղաքների ու ձեռնարկությունների վերականգնումը»։

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածըՌուսաստանի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 24-ին
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շուկա վերադարձնել սննդամթերքը