ՌԴ պետդումայի մի խումբ պատգամավորներ, պայատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, պալատի քննարկման են ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է ՌԴ Քրեական օրենսգրքում ավելացնել ունեցվածքի բռնագրավման հնարավորություն՝ ռուսաստանյան բանակի մասին կեղծիքի և պետության անվտանգության դեմ ուղղված գործունեության կոչերի համար։
Ավելի վաղ պետդումայի նախագահ Վոլոդինը իր Telegram-ալիքում նշել է, թե «յուրաքանչյուր ոք, որ փորձում է խարխլել Ռուսաստանը, դավաճանում է նրան, պետք է արժանի պատիժ կրի և փոխհատուցի հասցված վնասը իր ունեցվածքի հաշվին»։