Պետդումայում հայտարարել են, թե Վալենսան ՌԴ–ի նկատմամբ վախ է տարածում

405

«Միացյալ Ռուսաստանից» պետդումայի պատգամավոր Օլեգ Մորոզովը, մեկնաբանելով Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի խոսքը «ՌԴ բնակչությունը կրճատելու անհրաժեշտության» մասին, հայտարարել է, որ նա վախ է տարածում Ռուսաստանի հանդեպ։

Ավելի վաղ Վալենսան հայտարարել է, որ անհրաժեշտ է 60 ժողովուրդների «ապստամբություն բարձրացնել», այդպիսով մասնատել Ռուսաստանը և նրա բնակչությունը կրճատել մինչև 50 միլիոն մարդ։

«Վալենսան ազգի կենդանական վախն է տարածում եվրոպական մուրացիկների շրջանում Ռուսաստանի հանդեպ։ Երբ Վալենսան երազում է Ռուսաստանի մասնատման մասին, իհարկե, նա զառանցում է, քանի որ այդ քաղաքական քաղցր երազն անիրականանալի է»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ ավելի լավ է՝ Վալենսան թող մտածի իր սեփական երկրի մասին, «երազի ոչ թե Ռուսաստանի մասնատումը, այլ մտածի Լեհաստանի ամբողջականությունը պահպանելու մասին»։ «Իսկ դրա համար պետք է չափավորել լեհական ամբարտավանությունը, հիշել պատմությունը և չծաղրել Ռուսաստանին»,- եզրակացրել է Մորոզովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍինձո Աբեն հետմահու կպարգևատրվի Ճապոնիայի բարձրագույն շքանշանով
Հաջորդ հոդվածըՁերբակալվել է նախագահին ու վարչապետին սպանելու կոչերի համար