Ամերիկյան սենատորները հաստատել են պետքարտուղարության կադրային աշխատակից Լինն Թրեյսիի նշանակումը Ռուսաստանում ԱՄՆ նոր դեապանի պաշտոնում։
«Այդ պաշտոնը վաղուց արդեն դիվանագիտական չէ։ Դա հատուկ նախագիծ է՝ Լինն Թրեյսի անունով։ Եվ նրա մասնագիտական գիտելիքները, – իսկ դրանք անվիճելի են, – կնետվեն մեր երկրում այն օրակարգերն առաջ մղելու ուղղությամբ, որոնք կոչված են թուլացնել մեզ քաղաքականապես և տնտեսապես»,- հայտարարել է պետդումայում «Միացյալ Ռուսաստանի» պատգամավոր Օլեգ Մորոզովը։
Նա նշել է, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի անունը «որևէ նշանակություն չունի»։ «Քանի որ դա պարտադիր ռուսատյաց է և «նարնջագույն» սցենարների հեղինակ։ Ուրիշների չեն ընդունում»,- հավելել է պատգամավորը։
Փոխանցում է ria.ru-ն։