‘Պետդումայում պաշտոնների առեւտուր անելու մեջ կասկածվող պաշտոնյան ձերբակալվել է’

583

Մոսկվայի Տվերի դատարանը թույլատրել է կալանավորել Պետդումայի աշխատակազմի ինժեներա-տեխնիկական բաժնի պետ Անդրեյ Վոստրովին, որը կասկածվում է պաշտոնների առեւտրի մեջ:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, Վոստրովը կկալանավորվի 2012-ի դեկտեմբերի 31-ին: Նախաքննության տվյալներով, կասկածյալը երկու քաղաքացուց 1,2 միլիոն ռուբլի (շուրջ 13 մլն դրամ) է վերցրել՝ նրանց Պետդումայի աշխատակազմում խորհրդականների պաշտոնի նշանակմանն աջակցելու համար:

Վոստրովը իրեղեն ապացույցներով հանդերձ բերման է ենթարկվել երեքշաբթի երեկոյան Տվերսկոյ փողովի վրա: Խարդախության հոդվածը, որի հատկանիշներով հարուցվել է քրգործը, նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:   

 

Նախորդ հոդվածը‘Հարավային Կորեայում փիղը խոսել է’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը նոր կառույց բացեց Մեծամորում (Տեսանյութ)’