‘
Ռուսաստանի պետդումայում առաջարկել են ռուբլին փոխարինել այլ արժույթով: Այն պետք է կասեցնի ռուբլու անկումը դոլարի և եվրոյի նկատմամբ: Այդ մասին հաղորդել է «МИР 24» հեռուստատեսությունը՝ հղում անելով դումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Անատոլի Վիբորնովին:
Վերջինիս կարծիքով՝ կա ճգնաժամից դուրս գալու մի քանի ելք: Մասնավորապես՝ կարելի է ստեղծել ռուբլու այլընտրանքը հանդիսացող արժույթ, որի անունը դեռ հայտնի չէ, կամ էլ ռուսաստանյան արժույթը «բարձրացնել միանգամայն այլ աստիճանի»: Պատգամավորը վստահ է, որ այդ դեպքում Ռուսաստանի քաղաքացիները եվրո կամ դոլար գոծածելու անհրաժեշտություն չեն ունենա: Ընդ որում՝ Վիբորնին չի բացառել, որ նոր արժույթի ստեղծմանը կարող են ներգրավվել նաև Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության երկրները: Փոխանցում է echo.msk.ru-ն:
‘