‘Պետդումայում օրինագիծ է ներկայացվել օտար բառերն արգելելու վերաբերյալ’

648

ՌԼԴ կուսակցության պատգամավորները պետդումա են ներկայացրել մի օրինագիծ, որն արգելում է օտարալեզու բառերի կիրառումը, եթե ռուսաց լեզվում կան դրանց համարժեքները: Փաստաթղթի համաձայն՝ ՌԼԴԿ-ն առաջարկում է պատիժ սահմանել ոչ միայն օտար բառերի կիրառման, այլև «ժամանակակից ռուսաց լեզվի կանոնների» ցանկացած խախտման համար: Օրինագիծը պարզաբանող հատվածում հեղինակները դժգոհություն են արտահայտել այնպիսի բառերի կիրառումից, ինչպիսիք են «դիլեր», «բուտիկ», «մենեջեր», «սինգլ», ինչպես նաև՝ «օքեյ» և «վաո՜ւ» ձայնարկություններից: Գոյականների համար տրվումէ դրանց համարժեք բառերի ցանկը (օրինակ՝ մենեջեր-կառավարիչ): Օրինագծի համաձայն՝  օտարալեզու բառերի օգտագործման համար առաջարկվում է տուգանքներ սահմանել՝ ֆիզիկական անձանց համար՝ մինչև 2,5 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 5 հազար, իսկ իրավաբանական անձանց համար՝ մինչև 50 հազար:

«Միացյալ Ռուսաստան» կուսակցությունում օրենքին դեմ են արտահայտվել: «Դա ամբոխահաճ առաջարկություն է, և, բնականաբար, չի անցնի: Ռուսաց լեզվից բոլոր փոխառությունները հանելն անհնար է», РИА Новости-ին հայտարարել է «Միացյալ Ռուսաստանի» պատգամավոր Վյաչեսլավ Լիսակովը: 

Նախորդ հոդվածը‘Հայտնի են դարձել Ս.Սարգսյանի ու Ր.Հովհաննիսյանի հանդիպման որոշ մանրամասներ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ձերբակալել են մարդասպան էքստրասենսի’